Ճապոնիայի ԱԳՆ–ն հայտարարել է Ռուսաստանի հետ տարածքային խնդրի լուծման շրջանակներում Կուրիլյան 4 կղզիներից 2–ի վերադարձի մասին հնարավոր բանակցությունների մասին։
Nippon TV հեռուստաալիքի եթերում Ճապոնիայի դիրքորոշման փոփոխության մասին հայտնել է Ճապոնիայի փոխարտգործնախարար Նոբուո Կիսին։ Նրա խոսքով՝ հնարավոր է՝ Ռուսաստանի հետ քննարկվի Հաբոմայի եւ Շիկոտան կղզիների վերադարձի մասին պլանը։ «Մենք կուզեինք հնարավորինս արագ լուծում գտնել՝ ելնելով հնարավորությունների լայն շրջանակից»,– մեջբերում է Կիսիի խոսքը «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Տոկիոն չի բացառում ներկայումս Կուրիլյան կղզիներում բնակվող մոտավորապես 17 հազար մարդկանց իրավունքների ճանաչումը։ Ավելի վաղ Ճապոնիայում այդ տարբերակը բացառում էին։




























