Լիտվայի նոր գումարման Սեյմում, նախնական գնահատականներով, ներկայացված կլինի 7 քաղաքական ուժ: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով dpa գործակալությունը: Ընտրատեղամասերի շուրջ կեսի ձայների հաշվարկից հետո առաջատարը «Լիտվայի գյուղացիական եւ «կանաչների» միություն»-ն է, որին սատարել է ընտրողների 24.6%-ը:
Երկրորդ տեղում «Հայրենական միություն - Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատներ» պահպանողական կուսակցությունն է՝ 17.1% ձայնով: Առաջատարների եռյակը եզրափակում է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը:
Բացի այդ՝ Սեյմ են անցնում Լիտվայի նախկին նախագահ Ռոլանդաս Պակսասի «Կարգ ու արդարադատություն» կուսակցությունը, ինչպես նաեւ «Լիբերալների միությունը», «Աշխատանքի կուսակցությունը» եւ «Լիտվայի լեհերի ընտրական ակցիա - քրիստոնյա ընտանիքների միություն»-ը:
Փորձագետների կարծիքով՝ արդյունքները կարող են որոշակիորեն փոխվել, երբ ընտրական հանձնաժողովներն ավարտեն երկրի մեծ քաղաքներից ստացված տվյալների մշակումը:




























