ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը համերաշխություն է հայտնել «Մեթյու» փոթորկի հետեւանքով տուժած Հաիթիի բնակիչներին: Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը դոնորներից 120 մլն դոլար է խնդրել՝ առաջիկա երեք ամիսներին Հաիթիի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար:

Բան Կի Մունը նշել է, որ, վերջին տվյալներով, Հաիթիում օգնության կարիք ունի 1.4 մլն մարդ: «Որոշ քաղաքներ եւ գյուղեր ամբողջությամբ հեղեղվել են»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ՝ ջրհեղեղի հետեւանքով ոչնչացվել են պարենի եւ սերմացուի պաշարները: Հաղորդվում է նաեւ 300 դպրոցի շենքի փլուզման կամ վնասվելու մասին:

Դժվար հասանելի շրջաններ փրկարարների հասնելուց հետո օգնության կարիք ունեցող անձանց թիվն ավելանում է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ տարերային աղետը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների աճին, այդ թվում՝ ժանտախտի տարածմանը: