Պլովդիավում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության չորրորդ տուրում Երեւանի Միկան վստահ հաղթանակ տարավ բոսնիական Բիհաչի նկատմամբ եւ շարունակում է մնալ առաջատարների թվում:
Միկա – Բիհաչ, Բոսնիա` 5:1
Լեւոն Արոնյան – Ստեւիչ Հրվոյե` 1:0
Վլադիմիր Հակոբյան – Էմիր Դիզդարեւիչ` 0,5:0,5
Գաբրիել Սարգսյան – Զոլթան Գայիմեսի` 0,5:0,5
Արման Փաշիկյան – Իբրո Սարիչ` 1:0
Տիգրան Լ. Պետրոսյան – Բոյան Կուրայիցա` 1:0
Զավեն Անդրիասյան – Մուհամեդ Բորիչ` 1:0
Ադրբեջանի ՍՕԿԱՐ-ը 5:1 հաշվով պարտության մատնեց Բելառուսի Վեսնյանկա Գրան թիմին: Ռուսական երկու թիմերի Էկոնոմիստի եւ Շախմատ-64-ի պայքարն ավարտվեց Էկոնոմիստի հաղթանակով` 4:2:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ութական միավոր վաստակած ՍՕԿԱՐ-ը, Միկան եւ Էկոնոմիստը:
Միկայի կանանց թիմը 3:1 հաշվով հաղթեց Բելգրադին եւ 6 միավորով երրորդ տեղում է:





























