Մեքենաների անվտանգության բարձիկները կարող են ինչպես փրկել ավտովթարի ժամանակ, այնպես էլ վնաս հասցնել վարորդին եւ ուղեւորին: Նման եզրակացության են եկել Սեւիլիայի համալսարանի գիտնականները, փոխանցում է «Միր 24»-ը:

Մասնագետները պնդում են, որ վերջին 10 տարում իսպանացիներից շատերը կորցրել են տեսողությունն այն բանից հետո, երբ մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները:

Հատկապես վտանգված են ցածրահասակ մարդիկ, որոնց հասակը չի գերազանցում 157 սմ-ը: Ուժեղ հարվածի դեպքում նրանք գլխին հարվածներ են ստացել: Իսկ ակնոցավոր մարդկանց համար բարձիկները վտանգավոր են նաեւ այն պատճառով, որ ապակին կարող է կոտրվել՝ վնասելով վարորդի աչքն ու մաշկը:

Բացի այդ, անվտանգության բարձիկները նատրիումաթթվով են մշակում, որը իրենով վնասակար է առողջության համար: Եթե այդ նյութը ընկնի աչքի եղջերաթաղանթի մեջ, դա կհանգեցնի թաղանթի շերտավորման: