Շվեյցարիայի Մոն Պելերին զբոսաշրջային վայրում ՄԱԿ հովանու ներքո սկսվել են Կիպրոսի միավորման մասին բանակցությունները։ Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անսաստասիադիսի ու չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Մուստաֆա Ակինջիի հանդիպման ընթացքում քննարկվելու են թե տարածքային, թե այլ կարեւոր հարցեր, հայտնում է DW–ն։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ Կիպրոսի միավորման հարցի լուծումը հնարավոր է արդեն 2016-ին։ Նրա խոսքով այս հանդիպումը ճանապարհ կհարթի դեպի բանակցությունների վերջին փուլ։ Նա նշել է, որ երկխոսության մասնակիցները ձգտում են անել հնարավոր ամեն ինչ, հակամարտությունը լուծելու համար։ Միաժամանակ Բան Կի Մունը խոստովանել է, որ մի շարք զգայուն ու բարդ հարցեր չլուծված են մնում։