Կտտանքների դեմ ՄԱԿ-ի հանձնաժողովը կքննարկի Հայաստանի ու Թուրքմենստանի զեկույցները հերթական նստաշրջանի ընթացքում, որը բացվել է Ժնեւում։
Հայաստանն ու Թուրքմենստանը, եւս վեց երկրների հետ միասին կզեկուցեն Կտտանքները ու դաժան վարվեցողության մյուս տեսակները արգելող հռչակագրի կատարման մասին։
Նստաշրջանը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 7-ը։ Թուրքմենստանի զեկույցի քննարկումը ծրագրված է նոյեմբերի 21-22-ը, իսկ Հայաստանինը՝ նոյեմբերի 23-24-ը։
ՄԱԿ-ի փորձագետները կքննարկեն նաեւ իրավիճակը Կաբո Վերդեում, Մոնակոյում, Նամիբիայում, Ֆինլանդիայում, Շրի ԼԱնկայում ու Էկվադորում։




























