Առաջարկ է արվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին 2016 թվականին նշանակել ՄԱԿ-ի հաջորդ Գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Գաղափարի հեղինակը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության ներկայացուցիչ, դեսպան Մեհմեդ Քալյոնջուն է։ Նա վերոնշյալի մասին իր հոդվածը տպագրել է ամերիկյան հեղինակավոր ամսագրերից մեկում՝ Foreign Policy-ում։

ՄԱԿ-ի ներկայիս ղեկավար Բան Կի Մունի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թվականին։

Առաջարկի հեղինակը գտնում է, որ Գյուլը այդ պաշտոնի համար լավ թեկնածու է։