ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Կոլումբիայի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի միջեւ նոր խաղաղ պայմանագրի կնքումը։ Նոր փաստաթուղթը ներառում է փոփոխություններ ու ճշգրտումներ, որոնք ներկայացված են զանազան հասարակական խմբերով, այդ թվում նրանցով, որոնք այս տարվա հոկտեմբերին անցած հանրաքվեի ընթացքում  դեմ են քվեարկել Հեղափոխական ուժերի հետ համաձայնագրին։

Բան Կի Մունը հատուկ շեշտել է, որ բանակցությունների ընթացքում կոլումբիացիները լսել են միմյանց ու կարողացել համախմբվել խաղաղության ցանկության շուրջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ ողջունել է այն փաստը, որ կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը։ Նա հաստատել է, որ ՄԱԿ- ն այսուհետ էլ աջակցելու է Կոլումբիայում խաղաղ գործընթացը։