ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք, մշտական կապի մեջ լինելով ձեր նախորդի հետ, որը պետք է փոխանցի ձեզ լիազորությունները եկող տարի, հույս ունենք, որ նույն կառուցողական երկխոսությունը կունենանք նաեւ նրա հետ»,– ասել է նա։

Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ միջազգային հարաբերությունների մյուս ասպեկտներում։