Հոկտեմբերի 23-ին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության Ուլիս -Փյունիկ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Փյունիկի եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 17-ին նախատեսված է ընկերական հանդիպում Յեմենի թիմի հետ:
Այսօր, հոկտեմբերի 27-ին պարզ դարձավ, որ այդ հանդիպումը չի կայանա:
«Այդ հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում Փյունիկի ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Թիմին չեն կարողանա միանալ նաեւ Ռոման Բերեզովսկին եւ Հենրիխ Մխիթարյանը, ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարեւորագույն հանդիպմանը», - ՀՖՖ կայքում իրավիճակը պարզաբանել է Վարդան Մինասյանը:





























