Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մասնակցել են մինի-ֆուտբոլի ընկերական խաղին Մորալեսի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նախագահները հանդես են եկել մեկ թիմում եւ յուրաքանչյուրը մեկական գոլ է խփել: Նրանց մրցակիցները եղել են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի  4:4: Սակայն 11 մետրանոցի ժամանակ նախագահների թիմը հաղթել է:

Ընկերական խաղը վաղուց էին ընդգրկել Էվո Մորալեսի Թեհրան կատարելիք պաշտոնական այցի ծրագրի մեջ, քանի որ նա ֆուտբոլի մեծ երկրպագու է: