Լիվերպուլում կինը օրիգինալ կերպով իր բողոքն է հայտնել Սուրբ ծննդյան օրվան հնդկահավից ավանդական ուտեստներ պատրաստելու դեմ, հայտնում է Daily Mail–ը;
Ամբողջովին մերկ բուսակեր կինը պառկել էր փողոցի մեջտեղում՝ ձեւացնելով բանջարեղենով ափսե, եւ որպեսզի ավելի նման լինի հնդկահավի, իր վրա սոուս էր լցրել։ Կինն ուզում էր ուշադրություն գրավել այն հանգամանքին, որ մարդիկ որկրամոլության պատճառով սպանում են կենդանի արարածներին։












