ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Լիբանանում ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը։ Նա հույս է հայտնել, որ այդ քայլից հետո երկրում ժամանակին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ նշել է, որ նոր վարչապետ Սաադ Հարիրին կարողացել է արագ ձեւավորել կառավարություն։ Մամուլի քարտուղարի հրապարակած հայտարարության մեջ ՄԱԿ ղեկավարը Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շարունակել ազգային համերաշխության գործընթացը։
Բան Կի Մունը վստահեցրել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է համագործակցել նոր կառավարության հետ քաղաքական, հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների, նաեւ անվտանգության հարցերի լուծման գործում։ Նա շեշտել է 2006-ին ընդունված ԱԽ 1701 բանաձեւի կատարման կարեւորությունը։



























