2010թ. նոյեմբերի 4-ից 8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ: Կանանց մրցումներում հանդես կգա 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, տղամարդկանց մրցումներում` Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Վահան Վարդանյանը /57կգ/, Վահրամ Գրիգորյանը /62կգ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ/, Աշոտ Դանիելյանը /74կգ/ եւ Արտակ Ծատինյանը /90կգ/, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Մեր պատվիրակությունը, որի կազմում են նաեւ մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը Տաշքենդ կմեկնի նոյեմբերի 2-ին:




























