ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԲԱն Կի Մունի վերջին պարտականությունը կդառնա մինչեւ Ամանոր հակադարձ հաշվարկի գործարկումը Նյու Յորքի Թայմ սքվերում։ Միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ Բան Կի Մունը կսեղմի Waterford crystal-ի կոճակը, սկսելով 60 վայրկյանի հետադարձ հաշվարկ մինչեւ 2017 թվական, հայտնում New York Daily News–ը։
Waterford crystal-ն այն մեխանիզմն է, որն իջեցնում է բարձրահարկ շենքերից մեկի գմբեթին գտնվող 6 տոննա քաշով ու 3․5 մետր տրամագծով բյուրեղապակյա գունդը։ Իր ստորին կետին գունդը կհասնի այն պահին, երբ ԱՄՆ Արեւելյան ափին կսկսվի 2017 թվականը։
Նշենք, որ 2017-ի հունվարի 1-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Անտոնիու Գութերիշը։





























