Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակեց համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Այն գլխավորել է աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը երկու միավորով շրջանցել է նորվեգացի Մագնուս Կարլսենին: Անանդի վարկանիշը հավասար է 2804-ի, Կարլսենինը` 2802: Լեւոն Արոնյանն առաջին անգամ հաղթահարեց 2800 վարկանիշային շեմը եւ 2801 նիշով երրորդն է: Նախորդ աղյուսակի համեմատ Արոնյանի վարկանիշը 18 միավորի աճ է ունեցել:




























