Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 27-ամյա Վալոդյա Ա.-ն եւ հայտնել, որ գիշերը, պատուհանի երկաթյա ճաղավանդակը եւ ապակին կոտրելով, Կոմիտասի փողոցի թիվ 32 հասցեում գտնվող իր խանութից գողացել են 200.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ապրանքներ եւ 30.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 30-ամյա Կարեն Ի.-ն, 24-ամյա Միհրան Ի.-ն  եւ 29-ի Վրեժ Հ.-ն:

Գողոնն առգրաված է: Վրեժ Հ.-ն, Կարեն Ի.-ն եւ Միհրան Ի.-ն ձերբակալված են: