Հանրապետության տարածքում հունվարի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ:

Քամին` հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը եւ մառախուղը կպահպանվի:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -1-6,

Կոտայքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -1-6,

Գեղարքունիքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -1-6,

Լոռիում՝ գիշերը` -2-6, ցերեկը` +1+5,

Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +4+7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -1-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -6-8,

Արարատում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -5-7,

Արմավիրում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -5-7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -1-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -5-7,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -3-6, ցերեկը`+2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +1+5,

Արցախում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +3+6: