Ստամբուլի Բեյքոզի շրջանի հայտնի ռեստորաններից մեկում հունվարի 30–ի երեկոյան կրակոցներ են հնչել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ռեստորան մտած հաճախորդը հանդիպել է 12 տարի առաջ իր հորը սպանած անձնավորությանը։ Տղամարդն անմիջապես հանել է ատրճանակն ու կրակել։
Կրակոցների հետեւանքով թիրախում հայտնված անձը մահացել է, իսկ կրակող տղամարդը հանձնվել է ոստիկաններին։











