Բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի երկրորդ հանդիպումը եւս Երեւանի Հատիսը տանուլ տվեց:
Երեւանի Միկա մարզապալատում ընդունելով Իսրայելի Էլիտզուրին Հատիսը պարտվեց 69:82 հաշվով:
F խումբը գլխավորում են Նովոսիբիրսկի Դինամո-ԳՈւՎԴ-ն ու Ռամլայի Էլիտզուրը, Հատիսը վերջին տեղում է:




























