Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված սուպերմրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանն այսօր, նոյեմբերի 8-ին կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Երրորդ տուրում Բորիս Գելֆանդի նկատմամբ տարած հաղթանակից հետո Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մամեդյարովը երրորդ տուրում պարտության է մատնել Ալեքսեյ Շիրովին եւ ունի երկու միավոր: Երկուական միավոր են վաստակել նաեւ Նակամուրան, Կարյակինը եւ Գրիշչուկը: