Հայ գրոսմայստեր Զաոեն Անդրիասյանը հաջող է հանդես գալիս շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում, որն անցակցվում է նոկաուտ-մրցակարգով: Երկրորդ ռաունդում Անդրիասյանը պայքարից դուրս է թողել փորձառու մոլդովացի գրոսմայստեր Վիորել Բոլոգանին: Առաջին պարտիայում Բոլոգանը սպիտակներով պարտություն էր կրել: Երկրորդ պարտիան Անդրիասյանը ոչ ոքի է ավարտել եւ շարունակում է պայքարը Ռուսաստանի գավաթի համար: