Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «անտեղի» ու անարդար է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Անկարայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը նման է նացիոնալ սոցիալիստների մեթոդներին, հայտնում է DW–ն ։
«Նման անտեղի արտահայտությունները, իրականում, անհնար է լրջորեն մեկնաբանել»,- ասել է Մերկելը Բեռլինում։ Նրա խոսքով նման հայտարարությունները չի կարելի արդարացնել նույնիսկ Թուրքիայում նախագահական հանրապetության անցնելու նպատակով հանրաքվեի նախապատրաստումով։ Հատկապես վշտալի է, որ այս ձեւով ըստ էության նվաստացվում են նացիոնալ – սոցիալիզմի զոհերի տառապանքները, շեշտել է Գերմանիայի կանցլերը։



























