ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից կատարված գողության հանգամանքները։

2017թ. հունվարի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութից գաղտնի հափշտակել է կոնյակ:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,  որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ մոտենում ցուցափեղկին։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ կից ներկայացված լուսանկարներում պատկերված անձին  հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: