Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ իր անվտանգության շահերը պաշտպանելու համար ու այդ քայլերի հետեւանքների պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ Հարավային Կորեա  են տեղափոխվել ամերիկյան THAAD ՀՀՊ համակարգերի առանձին տարրեր, փոխանցում է Սինհուան։

Նա նշել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ սպառազինումների տեղակայմանը Հարավային Կորեայի տարածքում։

ԿՀ ՊՆ-ն ու ԿՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը այսօր հաստատել են THAAD–ի բաղադրիչները Հարավային Կորեա հասցնելու տեղեկությունը։ Կողմերը մտադիր են հնարավորինս շուտ ավարտել համակարգերի տեղակայումը։ Գեն Շուանն էլ նշել է, որ Չինաստանը այդ հարցում շատ հստակ դիրքորոշում ունի։ Նա հայտնել է, որ Չինաստանը նորից կողմերին կոչ է անում դադարեցնել THAAD–ի տեղակայման միջոցառումները ու հրաժարվել այդ սխալ ուղուց։