ԱՄՆ-ն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մարտի 15-19-ը պաշտոնական այցով կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա ու Չինաստան։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները։
Այցի շրջանակում ծրագրված են Թիլերսոնի հանդիպումները երեք երկրների պաշտոնյաների հետ։ Քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների, նաեւ անվտանգության հարցերը, այդ թվում աճող հրթիռային ու միջուկային սպառնալիքը Հյուսիսային Կորեայի կողմից։
Բացի դրանից Թիլերսոնը հաստատելու է Դոնալդ Թրամփի հայտարարությունը այդ տարածաշրջանում ԱՄՆ տնտեսական ու անվտանգության ոլորտի շահերի ընդլայնման ու ուժեղացման մասին։




























