Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը պահանջել է, որ կառավարությունը խոհրդարանի հետ համաձայնեցնի ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին ամփոփիչ համաձայնագիրը, հայտնում է BBC–ն։
Բրեքսիթի մասին օրինագծի քննարկան ընթացքում Լորդերի պալատի 366 անդամները կողմ են քվեարկել այն փոփոխությանը, որով նախատեսվում է, որ կառավարությունը պետք է խորհրդարանի հետ համաձայնեցնի ամփոփiչ համաձայնագիրը կամ էլ թույլատվություն ստանա առանց Բրյուսելի հետ պայմանավորվածության միությունից դուրս գալու համար։
Սա վարչապետ Թերեզա Մեյի ու ԵՄ-ից դուրս գալու կապակցությամբ նրա ծրագրերի արդեն երկրորդ պարտությունն է մեկ շաբաթվա ընթացքում։ Նա լորդերի պալատին կոչ էր անում փաստաթուղթն ընդունել առանց փոփոխության։
Մարտի 2-ին էլ Լորդերի պալատը պահանջել էր, որ կառավարությունը ԵՄ քաղաքացիներին երաշխավորի Մեծ Բրիտանիայում մնալու իրավունքը։




























