Ատոմային էներգետիկայի հարցերով միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն վերընտրվել է եւս չորս տարով, հայտնում է գերմանական Focus Online պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Պարբերականը նշում է , որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնում Ամանոյի համար երրորդ ժամկետը կսկսվի 2017-ի դեկտեմբերին։ Միաժամանակ հայտնում է, որ Ամանոյի վերընտրման մասին կազմակերպության անդամ երկրների որոշումը պետք է հաստատվի Գլխավոր վեհաժողովում սեպտեմբերին, հայտնում է RNS–ը։

69-ամյա Յուկիա Ամանոն ղեկավարում է ՄԱԳԱՏԷ-ն 2009-ից սկսած։