Գվատեմալայում որբանոցում բռնկված հրդեհի հետեւանքով 19 մարդ է զոհվել։ AP -ի փոխանցմամբ հրդեհը մարելուց հետո դեպքի վայրում 19 մարմին են գտել, մոտ 20 մարդ էլ վնասվածք է ստացել։

Նշում են, որ որբանոցը գերբնակեցված է եղել, այնտեղ նաեւ շատ են եղել բռնությունների ու փախուստի փորձերի դեպքեր։