Մարտի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: