Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառում բնական գազի սակագների աճը այն բանից հետո, երբ Էներգետիկայի ու ջրամատակարման հարցերով ազգային կանոնակարգող հանձնաժողովը ավարտի դրանց վերանայումը, հայտնում է Sputnik-–ը։

Կանոնակարգող հանձնաժողովը մարտին սկսել է վերանայել գազի սակագինը։ Վերջնական որոշումը կընդունվի այս տարվա հուլիսին։

«Բնական գազը ամբողջությամբ ներմուծվում է հարեւան երկրներից։ Դրա դիմաց վճարում են արտարժույթով, այն գնում են դոլարով, իսկ բնակչությանը վաճառում ազգային արժույթով։ Այնպես որ հնարավոր է, որ սակագները աճեն։ Բայց սպասենք հանձնաժողովի որոշմանը»,- հայտնել է Կալաձեն՝ Rustavi2-ի եթերում։

Հիմա Թբիլիսիում գազի սակագինը կազմում է 45․62 տետրի՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ մարզերում՝ 40-ից 50 տետրի 1 խորանարդ մետրի դիմաց։ Ընթացիկ փոխարժեքով 1 դոլարը 2․4767 լարի է։