Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը ամբողջովին կչեղարկի տնտեսական սահմնափակումները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 100 մլրդ դոլարի՝ եթե Մոսկվան չեղարկի ԱՆկարայի նկատմամբ տնտեսական սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը նաեւ հայտնել է, որ Թուրքիան ու Ռուսաստանն ավարտել են իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Մոսկվայում իրենց հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր հարաբերությունների կարգավորման համար շատ աշխատանք է կատարվել։ Մենք համարում ենք, որ նկատելի տեղաշարժ կա մեր հարաբերություններում»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ակնկալում է փողադարձ վստահության ձեւավորում, «որպեսզի քաղաքական երկխոսությունը ազդի տնտեսական ոլորտի վրա»։ «Ես համարում եմ, որ մենք ավարտել ենք կարգավորման գործընթացը մեր այսօրվա խորհրդակցության արդյունքում»,- շեշտել է Էրդողանը։



























