2017-ի կեսերին կսկսվեն «Թուրքական հոսքի» ծովային մասի շինարարության աշխատանքները, հայտնել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ծովային հատվածի առաջին ճյուղի վերաբերյալ բոլոր թույլատվությունները կան ու հաստատված են թուրքական կողմի կողմից։ Այստեղ աշխատանքներ արդեն ընթանում են, իսկ 2017-ի կեսերից կսկսվի հենց խողովակի տեղադրումը»,- ասել է նա
Նովակը նաեւ նշել է, որ նախագծի իրականացումն ընթանում է ըստ ժամակացույցի, առաջին ճյուղը մտադիր են գործարկել 2019-ի դեկտեմբերի 30-ին։ Նախարարը նշեց, որ թուրքական կողմը տվել է թույյատվություն ծովային հատվածի առաջին 660 կմ-ի համար, որոնք անցնելու են Հարավային հոսք հին միջանցքով։
«Հիմա աշխատանքներ են տարվում երկրորդ հատվածի համար թույլատվություն ստանալու ուղղությամբ։ Թուրքական կողմին ուղարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տվյալները ։ Այսինքն ամեն ինչ ըստ գրաֆիկի է ընթանում, ըստ այն պլանի, որը ստորագրվել է միջկառավարական համաձայնագրերի շրջանակում»,- շարունակել է նա։



























