Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության շրջանակում քննարկել է սիրիական կարգավորումն ու ներքին օրակարգի արդիական խնդիրները; Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան սոցիալ- տնտեսական օրակարգի արդիական հարցերը։ Միջազգային առումով կայացել է տեսակետների փոխանակություն՝ սիրիական կարգավորման թեմատիկայով, այդ թվում հաշվի առնելով թուրքական կողմի հետ այսօրվա բանակցությունների արդյունքները»,- ասել է նա



























