Այսօր, նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենան Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Ալեքսեյ Շիրովի հետ:

Մյուս զույգերը կազմել են Սերգեյ Կարյակինն ու Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդն ու Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան ու Վան Հաոն, Շաքրիյար Մամեդյարովն ու Պավել Էլյանովը:

Մրցաշարյին վիճակը հինգ տուրերից հետո. Արոնյան` 3,5 միավոր, Մամեդյարով, Վան Հաո, Գրիշչուկ, Կարյակին, Նակամուրան` 3-ական, Կրամնիկ` 2,5, Էլյանով, Գելֆանդ` 1,5-ական, Շիրով` 1 միավոր: