Իրաքի զինված ուժերը 500 բանտարկյալների մնացորդներով զանգվածային գերեզման են հայտնաբերել, որոնց Մոսուլի արվարձանում գտնվող «Բադուշ» բանտում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյակները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Shafaq news-ը:

Եղբայրական գերեզմանում թաղել են 2014 թվականի ամռանը քաղաքը գրավելուց հետո սպանված բանտարկյալներին: Իրաքի ուժայինները զանգվածային սպանություններին մասնակից ԻՊ-ի 87 զինյալի են գերեվարել:

Իրաքի ԶՈՒ-ն ուղղիչ հաստատության նկատմամբ վերահսկողություն է հաստատել մարտի 8-ին, Արեւմտյան Մոսուլի ազատագրման արշավի արդյունքում:

Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: Այս տարվա հունվարի վերջին իշխանությունների վերահսկողության տակ է անցել Արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է Արեւմտյան Մոսուլի վրա հարձակման մեկնարկի մասին: