Մինսկի մարզի Մոլոդեչկո քաղաքում 15-օրյա ժամկետով կալանավորվել են «Հանուն ազատության» շարժման նախագահ Յուրի Գուբարեւիչն ու Միացյալ քաղաքացիական կուսակցության առաջնորդ Անատոլի Լեբեդկոն: Այս մասին հաղորդում է շարժման պաշտոնական կայքը:

«Մոլոդեչկոյի շրջանային դատարանը «Հանուն ազատության» շարժման նախագահ Յուրի Գուբարեւիչին 15 օրով կալանավորել է՝ «Ես ձրիակեր չեմ» երթ կազմակերպելու համար»,- հաղորդել են ակտիվիստները:

Մոլոդեչկոյում կազմակերպված ակցիային շուրջ 500 մարդ է մասնակցել: