Ղազախստանի ԱԳՆ-ն շարունակում է պատրաստվել նախանշված ժամկետում Սիրիայի հարցով Աստանայում նախանշված միջազգային բանակցություններին:  Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Մենք շարունակում ենք պատրաստվել Սիրիայի հարցով հանդիպումներին, որոնք նախանշված են մարտի 14-15-ին»,- ասել է Ժայնակովը:

Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով հերթական բանակցություններին Աստանայում կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները, հրավեր է ուղարկվել նաեւ ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին եւ Հորդանանին: