Նիդեռլանդների կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը թույլ չտալուց հետո այդ երկրի ընտանիքի հարցերի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան մտադիր է Ռոտերդամ մեկնել ցամաքային ճանապարհով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Քայան ներկայում Գերմանիայում է, որտեղից պատրաստվում է Նիդեռլանդներ մեկնել: Սակայն հայտնի չէ, թե ինչու է նա Ռոտերդամ մեկնելու:

Ավելի վաղ հոլանդական իշխանությունները չէին թույլատրել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը թագավորությունում. թուրք նախարարը պետք է թուրքական հանրության առջեւ ելույթով հանդես գար՝ նվիրված Թուրքիայում սահմանադրության փոփոխություններին:

Ի պատասխան՝ Էրդողանը Նիդեռլանդների իշխանություններին «նացիստների հետեւորդ, ֆաշիստ» էր կոչել եւ հայտարարել, որ Անկարան նույն կերպ կպատասխանի: