Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայությունից, որ Երեւան-Գյումրի 2834-կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, թիվ 682 էլեկտրաքարշիչի վարորդը վրաերթի է ենթարկել գծերի վրա գտնվող հետիոտնին, ով տեղում մահացել է։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված, սակայն փաստացի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում բնակվող 86-ամյա Մարգարիտա Պողոսյանն էր, իսկ էլեկտրաքարշիչը վարել է Գյումրի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 60-ամյա Սամվել Հարությունյանը։ 
Վերջինս աշխատում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում, որպես մեքենավար։