Թուրքիայի ընտանիքի հարցերի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայայի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Քայան մտադիր էր Ռոտերդամ այցելել, չնայած նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում Նիդեռլանդներում ծրագրված չէր:

Հաղորդվում է, որ Նիդեռլանդների ՆԳՆ աշխատակիցները ճանապարհը փակել են Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիա այցից հետո մտադիր է Նիդեռլանդներ մեկնել ցամաքային տրանսպորտով այն բանից հետո, երբ հոլանդական իշխանություններն արգելել էին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը: