Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են արտաքսել բնակչության 20%-ին՝ 5 մլն ապօրինի միգրանտների: Գաղափարը քննարկվում է երկրի Խորհրդատվական վեհաժողովում (Շուրա): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Hayat-ը:

Ըստ պարբերականի՝ նախաձեռնությունը պատգամավոր Սադիք Ֆադելինն է: Իշխանություններին մտահոգում է այն փաստը, որ միգրանտները սաուդյան հպատակություն կպահանջեն:

2013 թվակակնին Սաուդյան Արաբիայի իշխանություններն ապօրինի միգրանտներին պարտավորեցրել էին հեռանալ երկրից: Այդ ժամանակ երկրում շրջայցեր էին սկսվել՝ նպատակ ունենալով բացահայտել եկվորներին, իսկ միգրանտների վարձող գործատուներին եւ նրանց վարձով բնակարան տրամադրողներին պատժամիջոցներ են սպառնում:

Այն ժամանակ շուրջ 900 հազար ապօրինի միգրանտներ երկարացրեցին ժամկետանց վիզաները: