Մարտի 12-ին, ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ. Խորենացի եւ Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի 34 UM 547 (վարորդ` 1957 թ. ծնված Հ. Մ.) եւ «Toyota Camry» մակնիշի 97 CG 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը եւ ուղեւոր Բ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները  վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղեւորինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականը: