Համայնքի զարգացման համար համայնքապետերը պետք է ծրագրեր ներկայացնեն կառավարություն: Այս մասին ասյօր՝ մարտի 12-ին, Նորավանքում Վայոց ձորի մարզի համայնքապետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ ներկայացված ծրագրում համայնքապետերը պետք է մանրամասն ներկայացնեն՝ ինչպես են տեսնում իրենց համայնքի զարգացումը, ինչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել եւ ինչ են ակնկալում կառավարությունից:
«Օրինակ՝ կան համայնքներ, որոնց բյուջեն չի փոխվում, զարգացում չկա, բայց համայնքապտը ամեն տարի գումար է ուզում: Բայց, եթե քո բյուջեն չի փոխվում, բայց անընդհատ մեզանից պահանջում ես՝ տրամաբանությունը որն ա»,-ասաց նա՝ հորդորելով համայնքապետերին աշխատել իրենց համայնքի զարգացման ուղղությամբ, ոչ թե անընդհատ բողոքել:



























