Ոստիկանությունը պարզել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառը վնասած անձանց ինքնությունը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մարտի 11-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի Երեւանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. եւ 2006 թ. ծնված) խաղալիս անգիտակցաբար պոկել են թիվ 103/1 շենքի արեւմտյան պատին փակցված պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը: