Նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 18-ամյա Հարություն Կ.-ին եւ 22-ամյա Մհեր Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նշված վայրում Հարություն Կ.-ն եւ Մհեր Պ.-ն, գույքին տիրանալու նպատակով, հարձակվել են 22-ամյա Հարություն Հ.-ի վրա, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ծեծի ենթարկել նրան, դեմքի մասում պատճառել վնասվածք եւ հափշտակելով ոսկյա շղթան` փորձել են դիմել փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:





























