Բրազիլիայի գործող նախագահ Միշել Թեմերը որոշել է լքել իր պաշտոնական նստավայրը «ուրվականների» պատճառով, գրում է Independent–ը։
Ըստ պարբերականի՝ Թեմերը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքն ընտանիքի հետ որոշել է լքել Ալվորադի պալատը, քանի որ այն վախեցնում է իրենց։ Նրանք կվերադառնան Ժաբուրու պալատ, որտեղ ապրում էին, երբ Թեմերը փոխնախագահ էր։
Բրազիլիայի նախագահը խոստովանել է, որ ինքն իրեն վատ է զգում նախագահական նստավայրում։ «Ես այնտեղ տարօրինակ զգացողություն ունեմ։ Առաջին իսկ օրվանից չեմ կարողանում քնել այնտեղ։ Այնտեղ վատ էներգիա կա։ Կինս էլ է նույնը զգում։ Միայն որդուս է դուր գալիս, որը մի ծայրից մյուսն էր վազվզում»,- ասել է Թեմերը կատակով նշելով, որ ինքն ու կինը կարծում էին, որ նախագահական նստավայրում ուրվականներ են բնակություն հաստատել։




























