Եթե մարդիկ ցանկություն չունենային՝ գային քարոզչությանը մասնակցելու, ոչ մեկին զոռով չէին կարող բերել: Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնախան ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանը՝ մեկնաբանելով իր կուսակից, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քարոզարշավին ապրիլյան պատերազմումզ ոհված զինվորի մորը քարոզչական նպատակներով օգտագործելու քայլը:
Հարցին՝ ճի՞շտ է համարում, որ որդի կորցրած մայրը բեմում շնորհակալություն հայտնի ռեյտինգայինով առաջադրված Միհրան Պողոսյանին, քաղաքապետը պատասխանել է. «Ոչ մեկին ստիպողական չեն բերում եւ շնորհակալություն չեն հայտնում»:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Տարոն Մարգարյանը լարված հարաբերություններ ունի Միհրան Պողոսյանի հետ: «Էդ ինչի՞ց վերցրիք էդ կարծիքը: Ինձ թվում ա՝ երեւի փորձում են... Միհրան Պողոսյանը, ոնց որ Ռոբերտ Սարգսյանը, նույն ձեւի իմ թեկնածուներից են, որոնց աջակցելու եմ»,- ասել է Մարգարյանը:
Նա անդրադարձել է նաեւ հրապարակումներին, թե Միհրան Պողոսյանն Ավանում գնել է իր եւ Ռոբերտ Սարգսյանի հանձնաժողովի նախագահներին: «_ Հո ապրանք չե՞ն, որ գնեն: Ես դա ուղիղ վիրավորանք եմ ընդունում: Նման բան չկա, չի կարող լինել: Ուրեմն, քաղաքացուն չեն կարող գնել, քաղաքացին անգին է, իսկ մանավանդ մեր թիմակիցները՝ անգին ու անգին են»,- ասել է քաղաքապետը:



























