Քաբուլում մահապարտ ահաբեկիչ է պայթել,  մի կին է զոհվել, ևս 8 մարդ՝ տուժել, փոխանցում է «Սինհուան»։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը այսօր արդեն մամուլում հաստատել է, որ ահաբեկչի նշանակետն է եղել ռեյսային ավտոբուսը, բոլոր տուժածներն ու զոհվածները խաղաղ բնակիչներն են եղել, այլ մանրամասներ նա չի բացահայտել։